ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

2,2 միլիոն դրամի սարքավորումներ՝ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը

2,2 միլիոն դրամի սարքավորումներ՝ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը
29.06.2017 | 00:38

«Գյումրու «Երեխաների տուն» մանկատանն ամբողջ Հայաստանից ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 0-ից 8 տարեկան 125 երեխա կա։ Փոքրիկները մի քանի տասնյակ դայակների, հատուկ մանկավարժների, հոգեբանների, նյարդաբանների և այլ աշխատակիցների շուրջօրյա վերահսկողության ներքո են», տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Երեխաների առօրյան հագեցած է՝ լող, խաղեր, կրթական, ուսուցողական և ժամանցային ծրագրեր։ Սակայն օրվա մեծ մասը նվիրվում է վերականգնողական և բուժիչ տարբեր տիպի թերապիաներին, որոնց համար մանկատունը նորացված սարքավորումների կարիք ուներ։
Հունիսի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը HSBC բանկի ֆինանսավորմամբ մանկատանը ավելի քան 2,2 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել՝ քայլակներ, սայլակներ, մկանները մարզող և մարսող սարքեր, օրթոպեդիկ բարձեր, ֆիքսատորներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի համակարգող Վարդան Փարթամյանը նշել է․ որ դա «Երեխաների տուն» մանկատանը իրենց վերջին նվիրատվությունը չէ։ «Դուք կարող եք մեզ ցանկացած հարցով դիմել։ Վերջին 5 տարիներին մենք մեր հոգածության տակ ենք պահում մանկատունը՝ երեխաների վերականգնողական բուժումն ավելի արդյունավետ դարձնելու համար»։

Դիտվել է՝ 2157

Մեկնաբանություններ